00:00:00

ՊՆ-ն կազմել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը

00:42, 08 ապրիլ 2018

ՀՀ պաշտպանության նախարարությունը կազմել է զինվորական ծառայության համար զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը: Նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում: Նախագծով հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Զինվորական ծառայության, ինչպես նաև ռազմական ուսումնական հաստատություններ դիմելու համար ոչ պիտանի են ծանր կամ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն, խիստ արտահայտված հոգեկան խանգարումներ, աֆեկտիվ փսիխոզ, սուր և անցողիկ փսիխոտիկ խանգարումներ և այլ հիվանդություններ ունեցող քաղաքացիները: Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր