00:00:00

Ոստիկանները բերման են ենթարկել «Կոշ» քրեակատարողական հիմնարկի տարածք թմրամիջոցներ նետած անձանց

21:44, 06 մարտ 2020 Իրավական

ՀՀ ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզները մարտի 5-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ քրեակատարողական հիմնարկի մոտից թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով, իրենց «Օպել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել 36 և 46 տարեկան երկու տղամարդու, որոնցից մեկը` Ջրվեժ գյուղի, մյուսը ՀՀ մայրաքաղաքի բնակիչ է: Այս մասին   տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից։
«Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք նույն օրը, ժամը 22.20-ին, նշված քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջանկյալ հատվածում քրեակատարողական հիմնարկի տարածք են նետել փաթեթ, որի մեջ եղել են յուրահատուկ հոտով, կանաչավուն կանեփանման և սպիտակ փոշենման զանգվածներ:
Դեպքի վայրի զննությամբ զանգվածները հայտնաբերվել են: Նշանակվել է փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր