00:00:00

ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել ՊՆ գնումների գործընթացում

10:55, 06 մարտ 2020 Իրավական

Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկացնում է, որ ուսումնասիրություն է իրականացրել Պաշտպանության նախարարությունում՝ Զինված ուժերի կարիքների համար ռազմական ճտքավոր կոշիկների գնման գործընթացների օրինականության և արդյունավետության ստուգման ուղղությամբ: Ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են գնման գործընթացներին վերաբերող խախտումներ, մասնավորապես՝ գնման առարկայի տեխնիկական բնութագրերի, պլանավորման, գնման ձևերի ընտրության, մատակարարման, մատակարարված ապրանքների տեխնիկական բնութագրերին համապատասխանության և այլ հանգամանքների հետ կապված։ Ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմված տեղեկանքն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ արձանագրված խախտումներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր