00:00:00

Արարատի խանութներից մեկից գողացել են վճարային տերմինալն ու դրամարկղի գումարը

23:40, 05 մարտ 2020 Իրավական

Մարտի 4-ին, ժամը 5.15-ին, Ոստիկանության Արարատի բաժին զանգած քաղաքացին հայտնել է, որ իր խանութից գողություն են արել։ Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ Արարատ գյուղի խանութներից մեկում ժամը 5-ի սահմաններում կոտրել էին խանութի ապակին, մտել ներս, դրամարկղից գողացել փող և հափշտակել խանութում տեղադրված վճարային տերմինալը։ Տարածքը զննելիս ոստիկանները խանութից ոչ հեռու հայտնաբերել են հափշտակված վճարային տերմինալը։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են ծավալուն միջոցառումներ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։ Դեպքից ժամեր անց բացատրական աշխատանքների արդյունքում ոստիկանություն է ներկայացել Նոր ուղի գյուղի 22-ամյա մի բնակիչ և խոստովանել կատարածը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողության մեջ կասկածվող մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Վնասի չափը պարզվում է։ Նախապատրաստվում են նյութեր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր