00:00:00

Ձեռնարկությունը փակում են, նույն հասցեում նոր ձեռնարկություն են գրանցում, որ համարվեն միկրոձեռնարկություն. ՊԵԿ պաշտոնյա

13:25, 04 մարտ 2020

Այս պահի դրությամբ արդեն 32 հազար սուբյեկտ հայտ է ներկայացրել, որպեսզի համարվի միկրոձեռնարկության սուբյեկտ: Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՊԵԿ հարկային վարչարարության կազմակերպման, դիտարկման եւ հսկողության վարչության պետ Կարեն Թամազյանը՝ հիշեցնելով, որ այս տարվա սկզբից տարեկան մինչեւ 24 մլն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները ազատվում են բոլոր տեսակի հարկերից: Նա նշեց, որ կան ընկերություններ, որոնց տարեկան շրջանառությունը գերազանցել է 24 մլն դրամի շեմը, սակայն նրանք փակել են իրենց ընկերությունները, բացել են նոր անհատ ձեռնարկատեր եւ կազմակերպություն, իրենց անվամբ հաշվառված ՀԴՄ-ն գրանցել են մեկ այլ կազմակերպության անվամբ եւ բնականաբար, այդ նոր կազմակերպությունը նախորդ տարի չունի շրջանառություն եւ փորձում են գործել միկրոձեռնարկության դաշտում: «Ռիսկեր են առկա նաեւ այն մասով, որ աշխատակիցը հանդիսանում է որեւէ հարկ վճարողի փաստացի աշխատող, եւ ներկայացրել է հայտ միկրոձեռնարկության դաշտում գործելու համար: Կան ռիսկեր նաեւ առեւտրի իրականացման վայրերում գործող ընկերությունների դեպքում. Օրինակ ոսկու շուկայում աշխատողները ներկայացնում են, որ ոչ թե առքուվաճառքով են զբաղված, այլ արտադրում եւ վաճառում են»,-ասաց Թամազյանը: Նա նաեւ հավելեց, որ ձեռնարկությունների մասնատման ռիսկերը ՊԵԿ-ի կողմից բացահայտվելու են եւ արձանագրվելու են: «Արդեն 200 դեպք է բացահայտվել, որ տվյալ հարկ վճարողները չէին կարող համարվել միկրոձեռնարկության սուբյեկտներ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր