00:00:00

Տիգրան Խաչատրյանը Ղազախստանի դեսպանի հետ քննարկել է 2 երկրների գործարար շրջանակների երկխոսության եղանակները

12:25, 04 մարտ 2020

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւին: Ղազախստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ, անդրադառնալով Առեւտրատնտեսական հարցերով հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստման աշխատանքին, նշել, որ ուրախ է նախարարի հետ քննարկել օրակարգային կարեւոր հարցերը: Թիմուր Ուրազաեւը տեղեկացրել է, որ միջկառավարական հանձնաժողովի համանախագահող կողմ է նշանակվել Ղազախստանի Արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը: Կողմերը պայմանավորվել են մեկտեղել ջանքերը՝ համագործակցության այդ հարթակը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Նախարարը եւ դեսպանը քննարկել են երկու երկրների գործարար շրջանակների երկխոսության նպատակահարմար եղանակները, նախանշել այն ոլորտները, որտեղ կա փոխգործակցության առավել էական ներուժ, մասնավորապես՝ ոսկեգործությունը, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը, ինովացիոն տեխնոլոգիաները եւ այլն: Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել հանձնաժողովի նիստի հագեցած օրակարգի եւ բովանդակության մշակման, ինչպես նաեւ գործարար շրջանակների հաղորդակցության ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր