00:00:00

ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ

23:53, 03 մարտ 2020

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար Վահե Էնֆիաջյանը շնորհավորական խոսք է հղել Բուլղարիայի Ազատագրման օրվա առթիվ։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի գրասենյակից, շնորհավորական խոսքում նշված է. «Հանդիսանալով ՀՀ Ազգային Ժողովում Հայաստան-Բուլղարիա բարեկամական խմբի ղեկավար, սրտանց շնորհավորում եմ բարեկամ ժողովրդին Բուլղարիայի Ազատագրման օրվա կապակցությամբ: Կարևորելով Հայաստանի և Բուլղարիայի ժողովուրդների միջև պատմական հարաբերություններն ու սերտ համագործակցությունը գրեթե բոլոր բնագավառներում, իմ խորին համոզմունքն է, որ Հայաստանի և Բուլղարիայի միջև առկա արդյունավետ համագործակցությունն էլ ավելի կզարգանա՝ ի շահ մեր երկու երկրների: Բուլղարիայի բարեկամ ժողովրդին մաղթում եմ արդյունավետ համագործակցություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր