00:00:00

Մեծ շանս ունեք հայտնվելու Եժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում. Էդուարդ Շարմազանով

22:35, 03 մարտ 2020

[caption id="attachment_227189" align="alignleft" width="300"] Vice President of the National Assembly of the Republic of Armenia Eduard Sharmazanov gave a press conference[/caption] Նեոբոլշեւիկների ռեժիմը՝ հավատարիմ մնալով կարմիր տեռորի, Յագոդայի, Եժովի ու Բերիայի ավանդույթներին, հասարակական եւ պետական համակարգում լծվել է դավաճաններ հայտնաբերելու մոլուցքին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ «Այսինքն՝ ինչպես բոլշեւիկներն էին Քաջազնունուն, Չարենցին, Բակունցին, Սիլիկյանին, Բեկ-Փիրումյանին դավաճան հայտարարում, այնպես էլ նույն ոճով Փաշինյանի ռեժիմը, որը քննադատում է իրենց եւ պայքարում իրենց ապաշնորհ կառավարման դեմ, պոտենցիալ դավաճաններ կամ դավադիր ուժեր է դիտարկում: Անմեղսունակություն է իշխանությունն ու հայրենիքը նույնականացնելը: Իսկ դավաճանություն վերջին 2 տարիներին քիչ չի եղել: Արցախի ազատագրության ղեկավարներին անհիմն կալանավորելը, մեղադրանք առաջադրելը, Ամենայն Հայոց Վեհափառի եւ Մայր Աթոռի վրա հարձակվելը, ԱԺ-ն տրանսգենդերության քարոզի հարթակ դարձնելը, Ալիեւին կիրթ եւ նորմալ համարելը... եւ այսպես շարունակ», գրել է Շարմազանովը։ «Ծառայեք հայրենիքին, այլ ոչ թե ռեժիմի սպասարկու դարձեք: Հովհաննես Քաջազնունու, Մովսես Սիլիկյանի, Դանիել Բեկ-Փիրումյանի անունների նման Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Վիտալի Բալասանյանի անուններն էլ են ոսկե տառերով գրվելու հայոց ազատամարտի նորագույն պատմության մեջ: Դուք ձեր դարդը լացեք, որ մեծ շանս ունեք հայտնվելու Եժովի ու Բերիայի աջ ու ձախ կողմերում, որոնց անունները ոչ միայն սերունդները, այլեւ նույնիսկ իրենց հետնորդներն են ամաչում արտաբերել», գրել է ՀՀԿ մամուլի խոսնակը եւ հետգրություն թողել. «Հ.Գ. Փաշինյանին էլ ասեք էդ օտարերկրյա գործակալների անունները ե՞րբ է տալու, մի տարի է սպասում ենք»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր