00:00:00

««Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն»

22:27, 03 մարտ 2020

Հանրաքվեի «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչ Գոհար Մելոյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հարգելի ընկերներ, քաղաքացիներ, լրտավամիջոցների ներկայացուցիչներ. Վերջին օրերի ընթացքում գրանցվեցին դեպքեր, երբ ֆեյսբուքյան գրառումների միջոցով տարբեր անձինք հայտնում էին՝ «Ոչ» քարոզչական կողմի կողմից ընտրակաշառք է բաժանելու մասին, ինչի կապակցությամբ «Ոչ» քարոզչական կողմը դիմել է ՀՀ դատախազություն՝ անհապաղ քրեական գործ հարուցելու, նկարագրված դեպքերի փաստական հանգամանքները բացահայտելու և նմանաբնույթ հայտարարությունների իսկությունը հաստատվելու դեպքում՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Մեր՝ «Ոչ» քարոզչական կողմի ներկայացուցիչներիս համար, այս քարոզչական կողմի ձևավորման նպատակներից է եղել նաև հենց վերոնկարագրյալ իրավիճակների կանխումը և վերահսկումը, ուստիև՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելուն զուգահեռ, մենք դատարան ենք ներկայացրել և ներկայացնելու զրպարտության ու վիրավորանքի փաստով հայցադիմումներ՝ մեր դեմ հնարավոր զրպարտությունները կանխելու, և դրանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Հետևաբար, «Ոչ» քարոզչական կողմի վերաբերյալ նմանաբնույթ տեղեկատվություն ստանալու դեպքում խնդրում ենք անհապաղ դիմել իրավապահ մարմիններին և/կամ տեղեկացնել մեզ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր