00:00:00

Կառուցողական քննարկումներ Վանաձորում

22:25, 07 ապրիլ 2018 Առողջություն

Վանաձորի «Գուգարք» ևթիվ 1 պոլիկլինիկաների ընտանեկան բժիշկների, թերապևտների ու մանկաբույժների հետ ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի երեկ կայացած հանդիպումըխիստկառուցողական և խոստումնալից էր։ Քաղաքի և մերձակա գյուղերի բնակչությանն սպասարկող բժիշկները, ներկայացնելով իրենց առօրյա աշխատանքի նրբություններն ու դժվարությունները, միաժամանակ բարձր են գնահատել նախարարության կողմից իրականացվող ծրագրերը։ Նրանք  անհամբերությամբ են սպասում կլինիկական ուղեցույցների և պացիենտի վարման գործելակարգերի ներբեռնմաննէլեկտրոնային առողջապահության համակարգում։ Լևոն Ալթունյանը ևս դա կարևորել է բնակչության շրջանում ճիշտ սպասելիքներ ձևավորելու գործում. «Երբ մարդը հստակ պատկերացում ունենա, թե պետությունը ինչ ծառայություններ, ինչ հաճախականությամբ, որ օղակում և որ ժամերին է փոխհատուցում, ապա դժգոհությունները խիստ կնվազեն։ Սա նաև բժշկի հեղինակությունը բարձրացնելու գործիք կարող է դառնալ»,-ասել է նախարարը։ Մատնանշելով էլեկտրոնային առողջապահության համակարգն ավելի ճկուն դարձնելու ցանկությունը, վանաձորցի բժիշկները մեծ առաջընթաց են համարում դրա ներդրումը և պատրաստ են լիարժեքորեն ընդգրկվելու։ Մարզի առողջապահության ոլորտի պատասխանատու Սամվել Լամբարյանը նշել է, որ Վանաձորի սմարթ դասարաններում հնարավորություն ունենկազմակերպելու բժիշկների միանգամից 3-4 խմբի ուսուցում։ Նախարարը նշել է, որ տեղերում բժիշկների ուսուցումը կկազմակերպվի, երբ պետական պատվեր իրականացնող բժշկական կազմակերպությունները կապահովվեն համակարգիչներով, որպեսզի ստացած գիտելիրները միանգամից կիրառվեն։ Հատկապես երիտասարդ մասնագետներն են ողջունել առաջնային օղակի բարեփոխման շրջանակում դրանցում ցերեկային ստացիոնարների կազմակերպումը։ Քանի որ դա նրանց հնարավորություն կտա հիվանդի վարման և բուժման գործնական հմտություններ ձեռք բերել։ Քննարկվել են առողջության պահպանման առաջնային օղակի բարեփոխման քայլերը։ Անդրադարձ է կատարվել նաև մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների խնդրին։ Լևոն Ալթունյանն իր մեծ ափսոսանքն է հայտնել, որ մի քանի ոչ մասնագետների կողմից տարածած գիտականորեն չհիմնավորված հրապարակումներն ու վախը խոչընդոտում են պատվաստումները։ Բժիշկները վստահեցրել են, որ ժամանակի ընթացքում կկարողանան ծնողներին հասցնել ճշմարտությունը։ Այնուհետև ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մարզպետ Արթուր Նալբանդյանի և փոխմարզպետ Արսեն Դարբինյանի ուղեկցությամբ այցելել է Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոն, ծանոթացել  աշխատանքների ընթացքին, հանձնարարել մինչև կենտրոնի բացումը ավարտին հասցնել նախատեսված բոլոր աշխատանքները։ Պատասխանելով լրագրողների հարցերին` Լևոն Ալթունյանը նշել է, որ բարձր մակարդակով կառուցված և ժամանակակից սարքավորումներով հագեցած և վերապատրաստված մասնագետներով հիվանդանոցը  տարածաշրջանային կենտրոնդառնալուբոլոր հնարավորություններն ունի։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր