00:00:00

Արմեն Գյուլբուդաղյանցը՝ ՀՀ ֆուտբոլի հավաքականի նոր գլխավոր մարզիչ

21:52, 07 ապրիլ 2018 Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ կնշանակվի Փյունիկի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, գրում է armtimes.com-ը։ Այսօր՝ ապրիլի 7-ին, ՀՀ Բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրի «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղից առաջ եկել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Նա առանձնազրույց ունեցավ Գյուլբուդաղյանցի հետ: Ամենայն հավանականությամբ նրանք քննարկել են հետագա համագործակցության մանրամասները։ Դրանից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին, թե ով է լինելու նոր մարզիչը, Հայրապետյանը հետևյալ պատասխանը տվեց. «Պետք է գլխի ընկած լինեիք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նոր մարզչի առջև դրված է լինելու Ազգերի լիգայում հաջող հանդես գալու առաջադրանքը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր