00:00:00

Մարտի 1-ի ողբերգական դեպքերից անցել է 12 տարի

09:28, 01 մարտ 2020 Իրավական

Ուղիղ 12 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: 10 զոհերի անուններն են՝ Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Տիգրան Աբգարյան, Տիգրան Խաչատրյան, Արմեն Ֆարմանյան, Հովհաննես Հովհաննիսյան, Համլետ Թադեւոսյան, Գրիգոր Գեւորգյան, Սամվել Հարությունյան, Զաքար Հովհաննիսյան: Զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով մեծ թվով մարդիկ ձերբակալվեցին և կալանավորվեցին։ Նշենք, որ «Մարտի 1»-ի գործի շրջանակում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, Յուրի Խաչատուրովին, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Որպես վկա հարցաքննվել են ՀՀ նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր