00:00:00

Ադրբեջանցու՝ իբր Երեւանում նկարահանած տեսանյութը կեղծ է, մոնտաժված. ԱԱԾ-ն ներկայացնում է մանրամասներ

19:46, 29 փետրվար 2020 Իրավական

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է համացանցում պետության, հասարակության եւ անձի անվտանգությանը վնաս հասցնող,  կեղծ տեղեկատվություն հրապարակող եւ տարածող օգտատերերի: Խոսքը Գոռ-Մադիգ Գրիգորյան  անունով օգտատիրոջ էջում հրապարակված տեղեկատվության մասին է, որտեղ հրապարակված տեսանյութում երեւում է, որ ադրբեջանի ինչ-որ քաղաքացի շրջում է Երեւանում եւ անարգել տեսանկարահանումներ անում՝ Երեւանն անվանելով հին ադրբեջանական քաղաք: Օգտատերը հրավիրվել է, բացատրություն տվել եւ նշել, որ տեսանյութն իրեն ուղարկել է ֆեյսբուքյան ընկերներից մեկը՝ մեսինջերի միջոցով: ԱԱԾ-ն պարզել է, որ տեսանյութը կեղծ է, արված է մոնտաժի միջոցով եւ համացանցում է տեղադրվել 2018-ի ին: Գտնվել է նաեւ տեսանյութի իրական հեղինակը, որը մի կին է, ով պատմում է Երեւան-Մոլի գործունեության մասին:  Դրա մասին է վկայում նաեւ առեւտրի կենտրոնի պատին տեղադրված էկրանի գովազդային հոլովակը, որը այդ էկրանով ցուցադրվել է 2018-ին: Ձայնը նախապես ձայնագրվել է, այնուհետ՝ կցվել տեսանյութին: Պարզվել է, որ Գոռ-Մադիգ Գրիգորյան  անունով օգտատիրոջ ֆեյսբուքյան ընկերոջն էլ տեսանյութն ուղարկվել է Դավիթ Գաջիեւ անունով էջից: Մանրամասները՝ ԱԱԾ լրատվական ծառայության տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր