00:00:00

Տավուշում 26-ամյա տղան իր է գտել, որը պայթել է․ նա տեղափոխվել է հիվանդանոց

19:42, 07 ապրիլ 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում «Իջևան» բժշկական կենտրոնից ոստիկանության Իջևանի բաժին հայտնել են, որ «ձախ ձեռքի 1-ին, 2-րդ և 3-րդ մատների տրավմատիկ ամպուտացիա՝ նախադաստակի ոսկրերի վնասումով, դեմքի, կրծքավանդակի և որովայնի առաջնային պատերի բազմաթիվ մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ Այգեհովիտ գյուղից իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այգեհովիտ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հայկ Սիմոնյանն է, ով 1 օր առաջ իրենց տան այգում գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ, վարելու պահին ինչ-որ իր է գտել, իսկ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ի սահմաններում տանը փորձել է քանդել այն, որի ժամանակ էլ տեղի է ունեցել պայթյուն։ Փաստի առթիվ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր