00:00:00

«Մոնակո» հյուրանոցային համալիրում անկանոն կրակոցներ են հնչել. մանրամասներ Դավիթաշենում տեղի ունեցած դեպքից

19:59, 28 փետրվար 2020 Իրավական

Քիչ առաջ «Հրապարակը» տեղեկություն ստարածեց, որ Դավթաշեն վարչական շրջանի ռեստորաններից մեկում արտակարգ դեպք է պատահել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ զինված անձը համայնքի ռեստորաններից մեկում պատանդներ է վերցրել։ Դեպքի մասին Factor.am-ին ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, տեղեկացանք, որ դեպքը տեղի է ունեցել «Մոնակո» հյուրանոցային համալիրում: Ոստիկանության մեր աղբյուրները փոխանցեցին, որ տվյալ անձն արդեն երկու օր է հետախուզման մեջ է: Նա կասկածվում է սպանության փորձ կատարելու համար: Մեր աղբյուրն ասաց, որ փորձել է սպանել հորեղբորը: Նշյալ անձը տեսնելով ոստիկաններին «Մոնակո» հյուրանոցային համալիրում սկսել է անկանոն կրակոցներ արձակել: Սակայն, ոստիկաններին հաջողվել է նրան վնասազերծել: Մեկ ժամ առաջ բերման են ենթարկել ոստիկանություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր