00:00:00

Մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը

19:22, 07 ապրիլ 2018 Սպորտ

Ապրիլի 7-ին 84 տարեկան հասակում մահացել է անվանի բասկետբոլիստ Գոհար Գրիգորյանը, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Գոհար Գրիգորյանը ծնվել է 1934 թվականի հոկտեմբերի 17-ին Թբիլիսիում: 1952-1956 թվականներին սովորել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանում: 1957-1958 թթ. դարձել է ԽՍՀՄ բարձրագույն լիգայի արծաթե մեդալակիր: 1965 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ երիտասարդական հավաքականի կազմում: 1965 թվականին Հունգարիայում տեղի ունեցած Համաշխարհային ունիվերսիադայում, ԽՍՀՄ ուսանողական հավաքականի կազմում դարձել է ոսկե մեդալակիր: 1955 թվականին ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչում: Մասնակցել է ԽՍՀՄ հինգ համամիութենական ժողովուրդների սպարտակիադայի: Վերջին տարիներին աշխատել է մանկապատանեկան մարզադպրոցներում, պատրաստել է սաներ, ովքեր բազմիցս ընդգրկվել են Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ցավակցություն է հայտնել լեգենդար բասկետբոլիստուհու ընտանիքի անդամներին, հարազատներին եւ բարեկամներին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր