00:00:00

Զինված անձին ոստիկանները վնասազերծել են. նա հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով

20:41, 28 փետրվար 2020 Իրավական

Դավթաշեն վարչական շրջանի ռեստորանային համալիրներից մեկը այսօր՝ փետրվարի 28–ին,մոտ մեկ ժամ առաջ զինված քաղաքացի է մտել, նրան ոստիկանները վնասազերծել են, վնասազերծելու պահին քաղաքացին կրակոցներ է արձակել։ Այս մասին  հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։ Նշենք, որ անձը հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով։ «Նրան բերման ենթարկելու ընթացքում վերջինս կրակոցներ է արձակել, ոստիկանները նրան վնասազերծել են եւ բերման են ենթարկել քրեական Ոստիկանության գլխավոր վարչություն»,– հայտնեցին Ոստիկանությունից՝ նշելով, որ գործողության ընթացքում ոչ ոք չի տուժել։ Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ Կոտայքի մարզի Զովունի համայնքի ռեստորաններից մեկում զինված անձը պատանդներ է վերցրել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր