00:00:00

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենն ազատ արձակվեց

18:05, 28 փետրվար 2020 Իրավական

«Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Լիանա Կարապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխվել է. նա ազատ է արձակվել՝ 6 միլիոն դրամ գրավի դիմաց։ Այս լուրը NEWS.am-ին հաստատեց նրա պաշտպան Ալեքսան Խաչատրյանը։ Նա հայտնեց նաեւ, որ որոշումը կայացրել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունվարի 29-ին բավարարել էր դատախազության՝ «Երեւանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը։ Նշենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել օտարերկրացիներին երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում։ Մեղադրանք է առաջադրվել նաեւ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության (Հանրապետական ծննդատան) տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր