00:00:00

Տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «ՀԷՑ» ՓԲ Ընկերության «Ղարս» մասնաճյուղում

17:10, 28 փետրվար 2020 Իրավական

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա՝ Շիրակի տարածքային բաժնի և Երևանի տարածքային բաժնի էներգետիակայի և էներգասպառման վերահսկողության մասնագետի մասնակցությամբ ստուգում են իրականացրել «ՀԷՑ» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ, որի արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ ու թերություններ: Արձանագրվել են առանց լիազոր մարմնից ստացված գործարկման եզրակացության 2018 թվականի ընթացքում գործարկված թվով 8 էլեկտրատեղակայանքներ, ևս մեկը գործարկվել է 2019 թվականին, որով խախտվել է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի պահանջները: #ՔՏՀԱՏՄ Մանրամասն՝ ⬇️⬇️⬇️ https://www.utfsib.am/am/news/142

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր