00:00:00

Անչափահաս տղաները ծեծել են իրար. կա վիրավոր

18:38, 07 ապրիլ 2018 Պատահարներ

Երեկ՝ ապրիլի 6-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի նախկին երկաթգծի կայարանի տարածքում՝ շինանյութի խանութի հարևանությամբ, ծեծկռտուք է տեղի ունենում, գրում է shamshyan.com-ը։ Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17։30-ի սահմաններում նշված հատվածում ծեծկռտուք է տեղի ունեցել Կապան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Ալեքս Հ.-ի, 14-ամյա Վահե Մ.-ի, 13-ամյա Սերգեյ Բ.-ի, 14-ամյա Էրիկ Մ.-ի և 16-ամյա Էրիկ Պ.-ի միջև, որի ժամանակ էլ Էրիկ Պ.-ին ծեծի են ենթարկել նշված անձինք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էրիկ Պ.-ն մարմնական վնասվածքներ է ստացել։ Բարեբախտաբար, նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ծեծվածը սովորում է Սյունիքի մարզի քոլեջներից մեկում, իսկ ծեծողներն էլ՝ նույն մարզի դպրոցներից մեկում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր