00:00:00

«Առիթ ունենք արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը»

18:28, 07 ապրիլ 2018

ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Հովհաննես Սահակյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության օրվա առթիվ   Սիրելի´ մայրեր, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Առանձնահատուկ շնորհավորանքներ եմ հղում բազմազավակ մայրերին և որդեգրած երեխաների համար հարազատ մայր դարձած կանանց: Այս պայծառ գարնանային տոնը ևս մի առիթ է մեծարելու ձեզ: Խորին երախտագիտությամբ շնորհավորում եմ նաև զինվորների քույրերին, մայրերին ու տատիկներին, ում եղբայրները, որդիներն ու թոռներն այս պահին ծառայում են Հայոց բանակում: Այսօր ևս մեկ անգամ առիթ  ունենք արտահայտելու ձեր նկատմամբ մեր հարգանքը, ակնածանքն ու սերը: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարեկեցություն, սեր ու լավատեսություն:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր