00:00:00

«Ակօս»-ը հրապարակել է ուշագրավ հաշվետվություն

18:10, 07 ապրիլ 2018

Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ը հրապարակել է Պոլսո Հայոց պատրիարքարանի `2017 թվականի բյուջեի հաշվետվությունը, որը ներկայացվել է Սուրբ Զատկի առիթով պատրիարքարանում ընդունելության ժամանակ: Համաձայն հաշվետվության՝ 2017-ին պատրիարքարանը ծախսել է 1 մլն 787 000 թուրքական լիրա  (մոտ 43000 դոլար)՝ նախատեսված 1 մլն 739 000-ի փոխարեն՝ այսպիսով 48 059 լիրայի (մոտ 11.000 դոլար) պակասորդ տալով: Այս թիվը 2016 թվականի տվյալների հետ համեմատելով՝ հայտնի է դառնում, որ այդ գումարները հիմնականում ծախսվել են «հասարակայնության հետ կապերի զարգացման» համար: Ուշագրավ է, որ գումարների մեծ մասը ծախսվել է մինչ 2017-ի մարտի երկրորդ կեսը, այսինքն` այն ժամանակ, երբ Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի պաշտոնում ընտրված ու վերջերս Ստամբուլից հեռացած Գարեգին Բեքչյանը դեռ Պոլիս չէր ժամանել: «Ակօս»-ը հիշեցնում է նաև այն փաստը, որ Պոլիս ժամանած Բեքչյանը հայտնել էր, որ իրեն չեն տրամադրվել պատրիարքարանի բյուջեի հետ կապված համապատասխան հաշվետվությունները։ Այս ամենից պարզ է դառնում, որ այդ գումարները տնօրինվել են պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից: Ուշագրավ է նաև այն փաստը, որ պատրիարքարանը մեծ գումարներ է տրամադրել Պոլսի «Ժամանակ» և «Մարմարա» թերթերին, որոնք ակնհայտորեն աջակցում են Աթեշյանին և  հաճախ հրաժարվում լուսաբանել Աթեշյանի դեմ միջոցառումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր