00:00:00

Չկա իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել. ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն

23:40, 26 փետրվար 2020 Իրավական

  «Ասացին՝ ինձ բերման են ենթարկել ինքնիրավչության կասկածով: Չեմ հասկանում՝ դա ինչ է նշանակում: Չկա իմ պաշտոնից բխող մի գործողություն, որը ես չեմ կատարել»,- դուրս գալով Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքից, ասաց ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը: Նա ասաց, որ շարունակելու են աշխատել բնականոն հունով՝ պնդելով, որ կենտրոնի փակումն ու Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցին միացնելն ապօրինի որոշում է: Իրենք՝ ամբողջ աշխատակազմով, պայքարելու են այդ որոշման դեմ: «Վարչապետն ասաց՝ ամեն մեկս մի վարչապետ ենք: Այստեղ այսքան վարչապետ կա, մենք պնդում ենք, որ նախարարության որոշումը սխալ է, ինչո՞ւ մեր ասածը տեղ չի հասնում»,- ասաց Հակոբյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Արամ Հակոբյանին բերման ենթարկելուց հետո կենտրոնի աշխատակիցներն, ի նշան բողոքի, եկել էին ոստիկանական բաժանմունքի դիմաց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր