Քիչ առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնից դուրս եկավ ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի փոխտնօրեն Արամ Հակոբյանը, որին այսօր ուշ երեկոյան ոստիկանները բերման էին ենթարկել հիվանդանոցից։ Փոխտնօրենին աջակցություն հայտնելու համար ստիկանության առջեւ էին հավաքվել բուժհաստատության աշխատակիցներն, այնտեղ էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը։ Նա լրագրողներին ասաց, որ փոխտնօրեին բերման են ենթարկել կնիքի հետ կապվախծ պատոմության պատճառով. «Ինչաքան հասցրեցի ծանոթանալ ընդունում հանձնում պետք է իրականացնի համապատասխան հրամանով ստեղծաված հանձնաժողովը, այլ ոչ թե մեխանիկորեն փոխանցվի։ Այս պատճառով կնիքը չի փոխանցվել տնօրենի պաշտոնակատրին, որն էլ հաղորդում է տվել ոստիկանություն եւ դրա հիման վրա փոխտնօրեին հրավիրել են ոստիկնաություն բացատրություն տալու»։
Հիշեցնենք, որ փոխտնօրենը հրաժարվել էր հիմնարկության կինիքը, այլ փաստաթղթեր եւ տնօրենի աշխատասենյակի բանալին փոխանցել նորանշանակ տնօրենի պաշտոնակատարին։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնն իր ֆեյսբուքյան էջում նշել էր, որ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով՝ ՁԻԱՀ-ի կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը 2020 թ. փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Նախարարի մեկ այլ հրամանով կենտրոնի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Բերբերյանը: