00:00:00

Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկվածի խուզարկությամբ ատրճանակ ու մարիխուանա է հայտնաբերվել

22:45, 26 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է ապօրինի զենք ու թմրամիջոցներ պահող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու միջոցառումները։ Այս համատեքստում հերթական արդյունքն արձանագրել են ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները։ Նրանք փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ ատրճանակ ու թմրամիջոց է պահում։ «Փետրվարի լույս 25-ի գիշերը կասկածվողը հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց «Մակարով» գրառմամբ օդաճնշիչ ատրճանակ ու մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ՝ ընդհանուր 19 գրամից ավելի քաշով, ինչպես և կաթուցիչ՝ մուգ շագանակագույն հետքերով։ Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության։ Հանգամանքները քննությամբ պարզվում են»,- նշված է հաղորդագրության մեջ։
Video Player
 
Сохранить
Համօգտագործել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր