00:00:00

Վաղարշապատի քրեական հետախույզները ապօրինի ատրճանակ են հայտնաբերել ու առգրավել

20:40, 26 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանությունը շարունակում է ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները։ Ոստիկանությունից  հայտնում են, որ փետրվարի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ Նալբանդյան գյուղի 27-ամյա բնակչի վարած մեքենայում ապօրինի զենք կա։ Մեքենան քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց Էջմիածին քաղաքի Կամոյի եւ Շահումյան փողոցների խաչմերուկում։ Վարորդը եւ Էջմիածնի բնակիչ, 25-ամյա ուղեւորը կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Բերման ենթարկվելու ընթացքում ուղեւորն ատրճանակը դուրս նետեց։ Այն դեպքի վայրի զննությամբ վերցվել եւ ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն՝ դատաձգաբանական փորձաքննության։ 25-ամյա երիտասարդի հայտնածով՝ ատրճանակն իրենն է։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։ Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերք հանձնող անձինք ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե նրանց գործողություններում այլ հանցակազմ չկա։   https://www.youtube.com/watch?v=YhLknrlVjdE&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր