00:00:00

Հայ-թուրքական սահմանին ականի պայթյունից մարդ է վիրավորվել

17:23, 07 ապրիլ 2018 Պատահարներ

Հայ-թուրքական սահմանի թուրքական կողմում ականի պայթյունից մարդ է վիրավորվել։ Ըստ Hurriyet-ի՝ հայտնի է դարձել, որ վիրավորվածը Կարսի շրջանի Քիլիթթաշ գյուղի բնակիչ` 42-ամյա Էրհան Բուլութն է։ Նա սահմանին մոտ գտնվող տարածքում անասուններին արածացնելիս պատահաբար կանգնել է ականի վրա։ Պայթյունից տուժած Բուլութին տեղափոխել են հիվանդանոց։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր