00:00:00

Ս. Սարգսյանի գործով դատախազը չի հեռացվի վարույթից

15:42, 26 փետրվար 2020 Իրավական

Սերժ Սարգսյանի գործով մեղադրանքը պաշտպանող դատախազ Արսեն Մարտիրոսյանը չի հեռացվի վարույթից: Քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից՝ այս որոշումը հրապարակեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Վահե Միսակյանը՝ այդպիսով մերժելով Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդությունը: Դատավորը միաժամանակ հայտնեց, որ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված՝ այսօրվա դատական նիստը ենթակա է հետաձգման: Հաջորդ դատական նիստը նշանակվեց Երեկ սկսված դատական նիստին, հիշեցնենք, պաշտպանները բացարկի միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ հիմքում դնելով նրա ենթադրյալ կողմնակալության հանգամանքը: Դատավորի հարցին ի պատասխան՝ Սերժ Սարգսյանը նշել էր, որ միանում է իր պաշտպանների միջնորդությանը: Դրան միացել էր նաեւ ամբաստանյալ Սամվել Գալստյանի պաշտպան Վաչագան Քոսյանը, իսկ Սերգո Կարապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը ասել էր, որ տվյալ պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չունի:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր