00:00:00

Աջակցություն ժամանակավոր կացարաններում բնակվող բազմազավակ ընտանիքներին և միայնակ տարեցներին

17:20, 07 ապրիլ 2018

«Շիրակ կենտրոնը», ավարտելով անօթևան ընտանիքներին ձմռան վառելիքի տրամադրման ամենամյա բարեգործական ձեռնարկը, նախաձեռնում էԳյումրու վագոն-տնակներում բնակվող բազմազավակ ընտանիքներին և միայնակ տարեցներին հասցեագրված բարեգործական նոր ձեռնարկ, որիընթացքում նախատեսվում է դրամահավաքի միջոցով ձեռք բերված հիգիենիկ պարագաներ և սննդամթերք տրամադրել ժամանակավոր կացարաններումբնակվող անօթևան ընտանիքներին: «Շիրակ կենտրոնի» ամենօրյա դիտարկումներն ու ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վաղուց շարքից դուրս եկած խարխուլ ու խոնավ վագոն-տնակներում, ինչպես նաև կիսախարխուլ շենք-շինություններում պատսպարված հարյուրավոր ընտանիքներ զրկված են կոմունալ-կենցաղային և հիգիենիկտարրական պայմաններից: Նրանցից շատերը գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը ևկենսաթոշակները, որը չի բավարարում անգամ ծախսված էներգիայի վճարման և սննդի համար: Կարիքի մեջ գտնվող հարյուրավոր ընտանիքներումթերսնվածությունը սովորական երևույթ է: Սոցիալապես ծանր պայմաններում բնակվող անօթևան ընտանիքների առօրյա հոգսերը փոքր-ինչ թեթևացնելուն է ուղղված մեր այս ձեռնարկը: Բարի կամքի տեր բոլոր մարդկանց և կազմակերպություններին կոչ ենք անում արձագանքել և այդ նպատակով կատարել իրենց նվիրատվություններըստորև բերվող հաշվեհամարներից որևէ մեկին. ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,  REPUBLIC OF ARMENIA USA – 2472601614240020,  AMD - 2472601614240000,  EUR – 2472603273480000,

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր