00:00:00

Ով էլ որ դա սարքել է, պատասխան է տալու. Սիրունյան

12:09, 07 ապրիլ 2018

«Ինձ բացարձակ չի անհանգստացնում այդ քրեական գործը, իսկ ով էլ որ դա սարքել է, պատասխան է տալու»: Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում նշեց  ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, անդրադառնալով իր եւ իր գործընկեր Կարեն Կիրակոսյանի նկատմամբ ոստիկանության կողմից հարուցված քրեական գործին: Սիրունյանը այն համարում է պատվեր փաստաբանների նկատմամբ։ Հիշեցնենք, որ քաղաքացու հաղորդման հիման վրա փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի և Կարեն Կիրակոսյանի կողմից խարդախության փաստի առիթով հարուցված քրեական գործ է ստացել Քննչական կոմիտեն, և այժմ կատարվում է  նախաքննություն։ «Մեր վստահորդին գրավով ազատելու համար գումարը վերցրել ենք, մուծել ենք այդ գումարը որպես գրավ, հետագայում, երբ հաճախորդն ազատվել է, գրավը հետ ենք ստացել, օֆիսում դրված է։ Հիմա մեր վստահորդն ասում է՝ փողս կտաք, ասում ենք՝ կտանք, բայց դու մեզ պայմանագրով փող ես պարտք մեր ծառայությունների դիմաց։ Ասում է՝ կլինի՞ իմ փողը տաք, իսկ ինձ դատի տաք, ասում ենք՝ չի լինի»,- ասաց Ալեքսանդր Սիրունյանը։ Սիրունյանի խոսքով՝  հարուցված քրեական գործը պատվեր է, քանի որ իր վստահորդը ոստիկանության համակարգի ներկայացուցիչ է, ավելին՝ տարածքային ոստիկանության պետերից մեկի եղբայրն է։ «Փորձում է, համակարգն օգտագործելով, դուրս գալ փաստաբանների դեմ։ Ասում է՝ դատի տուր ինձ, փողդ ստացի։ Ինչի՞», – ասաց Սիրունյանը՝ այս փուլում ձեռնպահ մնալով բացահայտել՝ ոստիկանության համակարգի ինչ աշխատող է իր վստահորդը։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր