00:00:00

Ավանում եւ Առինջում գազանջատում է լինելու

16:00, 07 ապրիլ 2018

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գամատակարարման ցանցում վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով ապրիլի 9-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00 դադարեցվելու է Ավան վարչական շրջանի Դուրյան, Սաֆարյան փողոցների, ինչպես նաեւ Առինջի Մհեր Մկրտչյան, Վահան Տերյան, Սամսոնի դաշտ փողոցների առանձնատների եւ հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր