00:00:00

Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվե՞ն

15:40, 27 փետրվար 2018

«Կա խնդիր, որ քաղաքական ուժերը ցանկություն ունեն քննարկման, մենք էլ ասում ենք՝ խնդրեմ քննարկենք»: Այս մասին, այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում  ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով ՀՀԿ որոշմանը, որ Մարտի մեկի հարցը պետք է քննարկվի ԱԺ քառօրյա նիստերի ժամանակ: Հարցին, թե գուցե սա իշխանության կողմից մեսի՞ջ է Ռոբերտ Քորչարյանին՝ ապրիլյան զարգացումներից առաջ, Նիկոյանը պատասխանեց, որ 10 տարի առաջ էլ էր ինքը նույն բանն ասել, որ պետք է Ռոբերտ Քոչարյանին հարցաքննել: Եթե այսօր էլ է հարցը բարձրացնում, դա չի նշանակում, որ ՀՀԿ-ն ինչ-որ մեկի դեմ գործողություններ է անում:Նիկոյանը նաև հայտարարեց, որի ընդդիմության մի մասը ուզում է, որ Մարտի մեկի մեղավորները բացահայտվեն, բայց որոշում կայացնող ընդդիմությունը չի ուզում: Չի ուզում շատ պարզ պատճառով, քանի որ նրանք դեռևս հույս ունեն, որ կարող են իրականացնել իշխանափոխություն:«Մի մասն իրենց մտածելով չէին ուզում, որ դա բացահայտվեր, որպեսզի մեկ տարի, կամ երեք, կամ տասը տարի հետո այդ հարցւը նորից դնեն շրջանառության մեջ», ասաց նա: Նիկոյանի խոսքով՝ Ելք դաշինքի այսօրվա առաջնորդներն ընդդիմության երկրորդ հատվածի մեջ են, այսինքն՝ չեն ուզում որ բացահայտվի: Հարցին, թե հնարավոր է հարցաքննվի նաեւ Սերժ Սարգսյանը, Նիկոյանն ասաց, թե պետք է հարցնել հարցաքննողներին: Irakanum.am  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր