00:00:00

Ահռելի գումարներ. ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները ատկատով ծաղիկ գնում․ «Ժողովուրդ»

14:02, 07 ապրիլ 2018 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանը տեղական բյուջեից ահռելի գումարներ է ծախսում կանաչապատման, խնամքի եւ պահպանման համար: Այդ աշխատանքների իրականացումը վերապահվել է վարչական շրջանների ենթակայության տակ գտնվող ընկերություններին: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ միայն կանաչապատ տարածքները կարգի բերելու եւ խնամելու համար համայնքային բյուջեից յուրաքանչյուր վարչական շրջանի ավելի քան 100 մլն դրամ է հատկացվել: Ծաղիկներ գնելը նրանց պարտականությունների մեջ չի մտնում. դա քաղաքապետարանն անելու է առանձին: Ծաղիկները սովորաբար ձեռք են բերվում քաղաքապետարանի պաշտոնյաներին կամ նրանց հետ փոխկապակցված անձանց պատկանող ջերմոցներից` ատկատների հարցը «հավուր պատշաճի» կարգավորելու համար: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ կանաչապատում իրականացնող ընկերությունների աշխատակիցները ստանում են 73 հազար դրամ, թեեւ աշխատում են արտաժամյա, նաեւ հանգստյան օրերին, սակայն դրա դիմաց չեն վճարվելու` հակառակ աշխատանքային օրենսգրքով նախատեսված պահանջներին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր