00:00:00

Շվարել են. Ինչպես կքվեարկի «Ծառուկյան» դաշինքը վարչապետի ընտրություններին. «Ժամանակ»

13:57, 07 ապրիլ 2018 Մամուլ

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 10 օրից տեղի են ունենալու վարչապետի ընտրությունները, սակայն որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպես կքվեարկի ԱԺ պատգամավորների թվով երկրորդ խմբակցությունը՝ «Ծառուկյան» դաշինքը:
Դաշինքի պատգամավորները փորձում են ամեն կերպ խուսափել այս հարցին ուղիղ պատասխանելուց՝ պատճառաբանելով, որ դեռ վարչապետի թեկնածուն հայտնի չէ, կամ որ իրենց քվեարկությունից, միևնույն է, ոչինչ կախված չէ, և վարչապետի հարցը պետք է որոշի ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան: Մինչդեռ բոլորի համար էլ պարզ է, որ վարչապետի թեկնածության հարցը վաղուց լուծված է՝ ՀՀԿ-ն ընդամենը մի անփոխարինելի թեկնածու ունի, և որքան էլ վարչապետի հարցը լուծվի կառավարող կոալիցիայի շրջանակում, միևնույն է՝ «Ծառուկյան» դաշինքը պետք է այդ ընտրության նկատմամբ որոշակի դիրքորոշում արտահայտի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր