00:00:00

Ֆանտան գյուղի մոտակայքում մեքենան գլորվել է սարալանջից

14:41, 07 ապրիլ 2018 Պատահարներ

Ապրիլի 6-ին, ժամը 21:36-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի մոտակայքում՝ Գութանասարի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գութանասարի վրա Lincoln Navigator մակնիշի 77 RR 337 պետհմարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Ս.) մոտ 20 մ գլորվել է սարալանջից: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Չարենցավանի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր