00:00:00

Ոստիկանության Աշտարակի բաժին բերման ենթարկվածի մեքենայում ատրճանակ, դանակ ու մահակ է հայտնաբերվել

21:03, 20 փետրվար 2020 Իրավական

Աշտարակի քրեական հետախույզները բաժին բերման են ենթարկում Կոշ գյուղի 40-ամյա մի բնակչի։ Գործողությունն իրականացվում է փետրվարի 18-ի գիշերը։ Տղամարդը կասկածվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու մեջ։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված նրա մեքենայի զննությամբ հայտնաբերվեց գործարանային համարով ատրճանակ, 9 սմ երկարությամբ շեղբով դանակ ու փայտե մահակ։ Հայտնաբերվածն առգրավվեց ու փաթեթավորվեց։ Նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաձգաբանական։ Դեպքի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Հանգամանքները պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր