00:00:00

ԼՂ-ի հակամարտությունը՝ հետին պլանում. Արեւմուտքը փոխում է իր սահմանած խաղի կանոնները. «168 ժամ»

13:47, 07 ապրիլ 2018 Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Արեւմուտքի ազդեցության շարժը դեպի Արեւելք որակական հետեւանքների է հանգեցնում: Արեւմուտքը կարիք ունի փոխել խաղի այն կանոնները, որոնք ինքն է սահմանել, քանի որ նոր պայմաններում նախկին կանոններն այլեւս արդյունավետ չեն, ավելին, գործում են հենց որոշում կայացնողների դեմ: Ու առաջանում է բնական ցանկություն՝ հեռու մնալ այս անբարենպաստ զարգացումներից, քանի որ արդեն կա գիտակցում, որ Ռուսաստանի դեմ չեն կարող արդյունավետ լինել այն նույն տնտեսական սահմանափակման գործիքները, որոնք Արեւմուտքը կիրառեց ժամանակին Իրանի դեմ: Գլոբալ խնդիրն այն է, որ փոխվում է ողջ աշխարհը, փոխվում է երկրների դասավորությունները, գերտերությունների ազդեցությունները, երկրագնդի աշխարհատնտեսական համակարգն է փոխվում, որը լուրջ մարտահրավեր է բոլոր երկրների համար: Սա պայքար է նրանց միջեւ, ովքեր կարծում են, որ ներկայիս` լիբերալ գլոբալիզացիոն համակարգը պետք է փոխվի, եւ նրանց միջեւ, ովքեր կարծում են, որ այն արդարացնում է իրեն»,- «168 ժամի»հետ զրույցում այս մասին ասել է ռուս քաղաքագետ Ֆյոդոր Լուկիանովը, անդրադառնալով «Սկրիպալի գործով» պայմանավորված Արեւմուտք-ՌԴ լարվածության խորացմանը եւ դրա հնարավոր ազդեցությանը Հայաստանի ու, հատկապես՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Նրա կարծիքով՝ այս ամենն այս կամ այն կերպ կանդրադառնա նաեւ Հայաստանի վրա: «Բայց նման փոքր երկրները տուժում են, երբ իրենց ավագ գործընկերները եւ հովանավորները բախվում են, խնդիրներով շրջապատված՝ սկսում անուշադրության մատնել փոքր երկրներին, որոնք էապես ունեն շատ ոլորտներում հովանավորության կարիք: Այս ամենը վերաբերում է նաեւ քաղաքականությանը, Ղարաբաղյան հակամարտությանը, որը կարծես միջնորդների համար հետին պլան է մղվել, որն անթույլատրելի է չկարգավորված հակամարտության համար»,- ասել է Լուկիանովը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր