00:00:00

«Նիսան»-ի 4 անիվները գողանալու մեջ կասկածվողը ոստիկանությունում էր մեկ այլ գողության համար

21:05, 19 փետրվար 2020 Իրավական

Փետրվարի 11-ին, ժամը 09.05-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ փետրվարի 10-ի ժամը 19.00-ից մինչեւ փետրվարի 11-ի ժամը 09.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Խաղաղ Դոնի փողոցի շենքերից մեկի բակում կայանված իր «Նիսանի» չորս անիվները՝ պատճառելով 350.000 դրամի վնաս: Ոստիկանությունից  հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողության համար փետրվարի 17-ին Մաշտոցի բաժին բերման ենթարկված 28-ամյա երիտասարդը: Նա տվել է խոստովանական բացատրություն եւ ներկայացրել չորս անվահեծերը: Ձեռնարկվում են միջոցառումներ անվադողերը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր