00:00:00

Թիվ 47 երթուղայինում գրպանահատությունը կատարել էին 21 եւ 60 տարեկան երկու կին

20:02, 19 փետրվար 2020 Իրավական

Դեկտեմբերի 18-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում մի քաղաքացուհուց հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել են բանկային քարտեր եւ փող: Ոստիկանությունից  հայտնում են, որ փաստի առթիվ քրեական գործ էր հարուցվել: Ոստիկանության Արմավիրի բաժնի ՔՀԲ ծառայողները ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունն արել են 21 եւ 60 տարեկան երկու կին, որոնք այնուհետեւ բանկոմատից կանխիկացրել են 55.000 դրամ: Փետրվարի 18-ին, ժամը 17.00-ին, կասկածյալները հրավիրվել են Արմավիրի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր