00:00:00

Ինչո՞ւ էր Երեւանի կենտրոնում 24-ամյա երիտասարդը կրակել աղջիկների վրա. ոստիկանության մանրաասները

14:05, 07 ապրիլ 2018 Իրավական

Ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել օրերս Երեւանի կենտրոնում տղամարդու կողմից երիտասարդ աղջկա վրա կրակելու դեպքից: Ըստ ոստիկանության, ապրիլի 2-ին ժամը 16,40-ի սահմաններում Թումանյան փողոցով անցնող երիտասարդ աղջիկներով ուսով դիպչել է մի տղամարդ: Աղջիկներից կողմից նկատողություն ստանալով, թե միտումնավոր է հարվածում, տղամարդը հանել է ատրճանակն ու կրակել նրանց ուղղությամբ: Աղջիկներից մեկը կրակոցի հետեւանքով վնասվածք էր ստացել: Դեպքից անմիջապես հետո աղջիկները դիմել են տարածքում գտնվող ոստիկաններին, որոնք էլ տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության բաժին: Պարզվել է, որ այդ տղամարդն Ավանի բնակիչ Վլադիմիր Պողոսյանն է եղել, 24 տարեկան: Կատարվում է քննություն: https://www.youtube.com/watch?v=N3al8qb7wOs

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր