00:00:00

Կրակոցներ Արարատի մարզում. ինչով է ավարտվել «ռազբորկա»-ն

12:27, 19 փետրվար 2020 Իրավական

Երեկ հերթական կրակոցներն են տեղի ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում: ArmLur.am-ի հետ զրույցում Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը հայտնեց, որ գյուղում երկու շաբաթ առաջ խնջույք է եղել, որի ընթացքում գյուղի երիտասարդների և քաղաքից եկած հյուրերի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, անգամ բանը հասել է դանակահարությանը: Ըստ մեր զրուցակցի՝ երեկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից մի խումբ  երիտասարդներ ավարտին չհասցրած «ռազբորկան» փորձել են ավարտին հասցնել: «Գյուղի կենտրոնում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել գյուղացիների նկատմամբ, կրակոցներ են արձակել, բարեբախտաբար վիրավորներ չկան: Բոլորն էլ ոստիկանների կողմից բերման են ենթարկվել»,-նշեց համայնքի ղեկավարը: ArmLur.am-ին ոստիկանությունից հայտնեցին, որ դեպքի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում: Այս պահին բերման ենթարկվածներ չկան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր