00:00:00

Փոխնախարար Արսեն Քարամյանը բուլղարական ծովափում բնակարան է գնել. hetq.am

04:37, 07 ապրիլ 2018

Hetq.am-ը գրում է.Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը 2011 թ. բուլղարական ծովափին բնակարան է գնել: 44-ամյա ՀՀԿ-ական Քարամյանն իր կարիերան սկսել է Երեւանի պետական համալսարանից: 2003-ից նա ղեկավարում է «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ն, 2006-ին եղել է վարչապետի օգնական, 2006-2009-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր, 2009-ից նշանակվել է փոխնախարար: Քարամյանի բնակարանը գտնվում է Բուրգասի մարզի Նեսեբր համայնքի Սվետի Վլաս քաղաքում՝ «Royal Palm» հյուրանոցային համալիրում: Վերջինս այսպես կոչված «aparment hotel» է, որն իր հյուրերին առաջարկում է երեք տիպի 206 բնակարաններ՝ ստուդիաներ, մեկննջասենյականոցներ ու երկննջասենյականոցներ: Սեւ ծովից ընդամենը 100 մետրի վրա գտնվող համալիրն ունի նաեւ երկու լողավազան, մանկական խաղահրապարակ, ավտոկայանատեղի, խանութներ եւ այլն: Բուլղարական շատ այլ հյուրանոցների նման այստեղ էլ կան վաճառվող ու վաճառված բնակարաններ, որոնցից մեկը, փաստորեն, Քարամյանինն է: Ինչպես կարող ենք տեսնել փաստաթղթից, փոխնախարարն անշարժ գույքը գնել է 2011 թ. հոկտեմբերի 19-ին, իսկ ամսի 25-ին գործարքը պետական գրանցում է ստացել: Փաստաթղթում փակել ենք Ա. Քարամյանի ՀՀ անձնագրի ու բուլղարական բնակարանի համարները (բնակարանը 2-րդ հարկում է): Իր karamyan.am կայքում պաշտոնյան հրապարակել է տարբեր լուսանկարներ, այդ թվում՝ ընտանեկան արխիվից: Դրանցից երկուսը, որոնցում Արսեն Քարամյանն ու նրա տիկին Կարինե Նազարյանն են իրենց դուստրերի հետ, արվել են Բուլղարիայում 2011 թ.: Փոխնախարարի տիկնոջ ու դուստրերի լուսանկարը, մասնավորապես, հուշում է, որ այն արվել է հենց Նեսեբրում՝ թերակղզու հարեւանությամբ: Փոխնախարար Արսեն Քարամյանն ամեն տարի գույքի ու եկամուտների հայտարարագրեր է ներկայացնում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին: Նրա 20112013 եւ 2015 թթ. հայտարարագրերում առկա են նշումներ անշարժ գույքի գործարքների վերաբերյալ, սակայն մինչեւ հանձնաժողովին ուղղված մեր հարցումը բոլոր երեք նշումներն էլ ներկայացված էին որպես «պաշտպանված», այսինքն՝ տվյալները փակ էին, ու հասկանալի չէր, թե ինչ գործարք է կնքել Ա. Քարամյանը՝ գույքը գնե՞լ է, թե՞ վաճառել, որքա՞ն է եղել դրա արժեքը, կոնկրետ ինչպիսի՞ գույքի մասին է խոսքը: Հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին խնդրել էինք հայտնել, թե արդյոք Արսեն Քարամյանը 2011-ի հայտարարագրում նշել է Բուլղարիայում գույք ձեռք բերելու մասին, երկրորդ՝ ի՞նչ արժեք է պաշտոնյան հայտարարագրել դրա համար: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր