00:00:00

Ամերիաբանկը աշխատավարձային քարտի նոր` շահավետ առաջարկ է ներկայացնում

22:38, 18 փետրվար 2020 Տնտեսություն

Ամերիաբանկը, կարևորելով անկանխիկ եղանակով կատարվող գործառնությունների ծավալի մեծացումը, ներկայանում է հերթական շահավետ առաջարկով: Բոլոր այն ընկերությունները, որոնք ունեն 10 և ավելի աշխատակից` 100 հազար ՀՀ դրամ և ավելի միջին աշխատավարձով, կարող են օգտվել այս հնարավորությունից և աշխատակիցների աշխատավարձերը վճարել Ամերիաբանկի VISA Classic միջազգային դասի քարտով: Ամերիաբանկի քարտապանները կօգտվեն մի շարք առավելություններից.              հետվճար (քեշբեք) ավելի քան 180 առևտրային կետերում վճարային քարտով կատարված գնումներից,              օնլայն վարկ` հաշված րոպեների ընթացքում /հաստատման դեպքում/,              անվճար կանխիկացում 100 և ավելի բանկոմատներից,              բանկոմատներ խոշոր ցանցային սուպերմարկետներում և առևտրային կենտրոններում,              անվճար Մոբայլ բանկինգ,              երկարացված աշխատանքային գրաֆիկով և հանգստյան օրերին աշխատող մասնաճյուղեր,              24/7 ռեժիմով տեղեկատվության տրամադրում` հաշիվների, քարտերի, գործարքների  և այլ ծառայությունների  վերաբերյալ,              անվճար sms հաղորդագրություն քարտով կատարված գործարքների վերաբերյալ: Տեղեկացնենք, որ այս առաջարկի շրջանակներում VISA Classic միջազգային դասի վճարային քարտի միջնորդավճարը կկազմի տարեկան ընդամենը 1,000 ՀՀ դրամ: Հայաստանի 1,000-ից ավել ընկերությունների`  100 հազարից ավելի աշխատակիցներ իրենց  աշխատավարձը ստանում են Ամերիաբանկի վճարային քարտերով` օգտվելով շահավետ եղանակով վճարումներ կատարելու և գնումներ իրականացնելու հնարավորությունից: Ամերիաբանկը կարևորում է անկանխիկ գործառնությունների ծավալի ավելացումը և  իր հաճախորդներին մշտապես առաջարկում է արդիական թվային լուծումներով  բանկային ծառայություններ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր