00:00:00

56-ամյա արմավիրցի տղամարդը զանգել է ոստիկանություն եւ հայտնել, որ պատրաստվում է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը

16:00, 18 փետրվար 2020 Իրավական

Ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 17-ին, ոստիկանությունում ստացված ահազանգի փաստով։ Shamshyan.com-ի  հաղորդմամբ, ժամը 12։50-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 56-ամյա Խաչիկ Ա-ն եւ հայտնել, որ ինքը պատրաստվում է Երեւանում գործող Գերմանիայի դեսպանատունը պայթեցնել։ Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանները կարճ ժամանակում պարզել են ահազանգողի ինքնությունն ու բնակության վայրը եւ ժամանել են վերջինիս տուն։ Պարզվել է, որ նա ցանկացել է պայթեցնել Գերմանիայի դեսպանատունը, «որպեսզի միջազգային սկանդալ լինի, քանի որ Գերմանիայից իրեն արտաքսել են, իսկ կինը մնացել է այնտեղ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր