00:00:00

Որ բանակում պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք. Դրանք նաեւ առողջացնող, սթափեցնող են. Անդրանիկ Քոչարյան

15:48, 18 փետրվար 2020

Որ բանակում պաշտոնանկություններ կլինեն, կասկած չունենաք: Այս մասին, այսօր՝ փետրվարի 18-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության  հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Պաշտոնանկությունները վատ բան չեն, դրանք նաեւ առողջացնող, սթափեցնող դրսեւորումներ ունեն: Ես չեմ կարող ասել, թե քանի պաշտոնանկություն կլինի, բայց որ լինելու են՝ կասկած չունենաք: Գլխավոր շտաբի պետը մեզ ներկայացրեց ոչ միայն այս տարվա փետրվարի զինվորների մահվան դեպքերի տվյալներ, այլև 2019թ. և դրան նախորդող տարիների փետրվար ամիսների դեպքերը և համեմատականը»,-ասաց նա: Անդրանիկ Քոչարյանը նաեւ նկատեց, որ բանակը չպետք է թիրախավորել, այլ ամեն մեկը՝ լինի գործադիր, օրենսդիր իշխանությունը, հասարակությունը, քաղաքացիները պետք է լինեն բանակի կողքը, որովհետեւ բանակն է, որ այսօր կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգի կայուն լինելը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր