00:00:00

Ողբերգական ավտովթար Սևանում. կա 1 զոհ, 1 ծայրահեղ ծանր վիրավոր

04:11, 07 ապրիլ 2018 Իրավական

Ապրիլի 6-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում BMW մակնիշի 47 RV 047 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում՝ Սևանի վարչական տարածքում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերի, մոտ 72 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ տեղափոխվածներից՝ Սևան քաղաքի Գործարանային փողոցի բնակիչ, 27-ամյա Յուրա Սիմոնյանը գիտակցության չգալով՝ մահացել է: Իսկ մյուս վիրավորը՝ Սևանի բնակիչ, 47-ամյա Ռադիկ Գրիգորյանը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Շարունակությունը՝  shamshyan.com-ում: 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր