00:00:00

Մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքը

15:27, 18 փետրվար 2020

Մարզերում մեկնարկել է «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով  ֆորումների շարքը, որի նպատակն է  քննարկել ՏԻՄ-երում կանանց  ներկայացվածության հիմնահարցերը և խթանել տեղական կառավարման մակարդակում կանանց մասնակցությունը։ Հանդիպումների  մեկնարկը տրվել է Տավուշի մարզից, որի աշխատանքներին մասնակցել է  ՏԿԵՆ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ  Աշոտ Գիլոյանը։ Ա․ Գիլոյանը կարևորել է կանանց մասնակցությունը  տեղական մակարդակում որոշումների կայացման գործընթացներում և ներկայացրել  կանանց համար հավասար մրցակցության իրավական մեխանիզմերի ներդրման ուղղությամբ պետության կողմից իրականացվող քայլերը։ Ֆորումին ներկայացվել են  ՏԻՄ-երում կանանց մասնակցության վերաբերյալ վիճակագրական տվյալներ և հետազոտությունների արդյունքներ,  հնչել են փորձագիտական գնահատականներ։ Հաջորդ հանդիպումը նախատեսվում է անցկացնել  Արմավիրի մարզում։ «ՏԻՄ-երում կանանց մասնակցությունը՝ համայնքների զարգացման գրավական» խորագրով մարզային ֆորումների շարքն անցկացվում է «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակում, որն  իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր