00:00:00

ԱՆ «Կոշ» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ՝ 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված

15:16, 18 փետրվար 2020 Իրավական

2020 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 04։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, իրացնելով օպերատիվ տվյալները, տեղազննության արդյունքում հիմնարկի բնակելի գոտում հայտնաբերել են ներնետված, կպչուն ժապավենով պարուրված 1 փաթեթ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Զննությամբ հայտնաբերել են առանձնացված 13 գրամ քաշով, մեթադոն հիշեցնող դեղահաբերի փշրանքներ և 14 գրամ քաշով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել  է դատաքիմիական փորձաքննություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր