Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այսօր փակ հանդիպում է ունեցել ԱԺ պատգամավորների հետ:
Հանդիպումից հետո կայացավ հանդիպում լրագրողների հետ: Ի պատասխան հարցադրմանը, թե չի՞ պատրաստվում հրաժարական ներկայացնել, կապված 1,5 ամսվա ընթացքում բանակում արձանագրված 13 զինծառայողների մահվան հետ, Դավթյանն ասաց, որ չի պատրաստվում ներկայացնել հրաժարական: «Միայն 4-ը հիվանդության պատճառով են զոհվել, 4-ը՝ դժբախտ պատահարի հետեւանք են»,-ասաց Դավթյանը: Միեւնույն ժամանակ ԳՇ պետը չբացառեց, որ կլինեն կադրային փոփոխություններ:
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ քննարկումը շատ արդյունավետ է եղել: «Իսկապես բավականին արդյունավետ քննարկում էր, ինֆորմատիվ քննարկում էր: Բազմաթիվ մտահոգություններ, որոնք ունեինք, ստացան իրենց անաչառ պատասխանը: Մենք շատ գործ ունենք անելու, նաեւ որպես օրենսդիր»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
https://www.youtube.com/watch?v=GdrAkIUCwgk
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ասաց, թե փետրվար ամսին տեղի ունեցածը ստիպել է ամեն ինչ անել բանակի համար: «Բանակն է, որ այսօր կայացնում է մեր ամբողջ անվտանգության համակարգի կայուն լինելը»,-նշեց Քոչարյանը: