00:00:00

Հանրայինի լրագրողը քաղաքական հայտարարություն է արել. Հայտարարություն

13:13, 18 փետրվար 2020

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հանրային հեռուստաընկերության լրագրողի հնչեցրած հարցի քաղաքական ենթատեքստին և հորդորել լրագրողին՝ լինել առավել զգոն: «Հանրային հեռուստաընկերության լրագրողն Ալեն Սիմոնյանին հարց է ուղղել. «Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում»: Հանրային հեռուստաընկերության լրագրող Անուշ Մուրադյանը փաստացի իր խոսքում քաղաքական հայտարարություն է արել։ Լրագրողները պետք է զերծ մնան քաղաքական գնահատականներից, իսկ Հանրային հեռուստաընկերության լրագրողն առավել զգոն պետք է լինի: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է հանրային միջոցներով գործող հեռուստաընկերությանը պահպանել մասնագիտական էթիկան: Լրագրողի նման վարքն անընդունելի է»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր